Նյու Յորքի կինոփառատոնում կայացել է Միքայել Նազարենկոյի ֆիլմի պրեմիերան

24 Օգոստոսի 2026, 18:20

Մշակույթ

Նյու Յորքում անցկացվող ամերիկյան «Hip Hop Film Festival»-ում կայացել է հայ ռեժիսոր Միքայել Նազարենկոյի «Սև և սպիտակ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։

18 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Աֆրիկայից ՌԴ տեղափոխված երիտասարդ երաժշտի մասին։ Այնտեղ նա բախվում է ռասիզմի դրսևորումների և ներքին պայքարի իր ալտեր էգոյի հետ։ Նրա համար շրջադարձային պահ է դառնում հիփ-հոփ համայնքի աջակցությունը, որն օգնում է հերոսին ինքնավստահություն ձեռք բերել։

Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ «LOOK Cinema» կինոթատրոնում։

Harlem Film House ընկերության կազմակերպած փառատոնն ԱՄՆ-ում անցկացվել է օգոստոսի 19-ից 23-ը։