Ղազախստանի նախագահը կայցելի Հայաստան
24 Օգոստոսի 2026, 19:40
Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։
Ղազախստանի նախագահն իր հերթին ընդգծել է Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։
«Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։