Հայաստանը չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ․ Դմիտրի Մեդվեդև
24 Օգոստոսի 2026, 20:01
Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները կհանգեցնեն Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների հետ հարաբերությունների երկարաժամկետ վատթարացման։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Երևանի որդեգրած քաղաքականությունը «հիմնված է ազգային շահերի դավաճանության, Սորոսի ֆինանսների և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հետապնդումների վրա»։
Մեդվեդևը շեշտել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր չէ, իսկ ներկայիս քաղաքականության գինը դաշնակցային կապերի քայքայումն է։
«Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ գործում է միայն մեկ կանոն՝ non mittite margaritas ante porcos (խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք)», — ՏԱՍՍ-ին ասել է նա։