ՀՀ-ն տեխնիկա էր ստանում արտոնյալ պայմաններով․ ՀԱՊԿ-ն այլևս Երևանի հետ աշխատանք չի իրականացնում
24 Օգոստոսի 2026, 22:53
ՀԱՊԿ-ը ՀՀ-ի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Ներկայումս ՀԱՊԿ-ի շրջանակում ՀՀ-ի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացվում», — ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կազմակերպության շրջանակում ռազմական տեխնիկայի մատակարարման դեպքում Երևանի նկատմամբ արտոնյալ պայմաններ կիրառվո՞ւմ են։
Նա հստակեցրել է, որ համապատասխան ոլորտներում ՀՀ-ի հետ համագործակցությունն իրականացվում է երկկողմ ձևաչափով։
«Գործում է անհրաժեշտ իրավական բազա, որը, մասնավորապես, նախատեսում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով», — ընդգծել է դիվանագետը։