Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25 Օգոստոսի 2026, 10:30
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Քոչարյանի տներում։ Խուզարկության պահին նրա 3 անչափահաս երեխաները տանն էին։
Կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: