Երեխան հարցնում էր՝ մեր տուն ինչի՞ են եկել․ փաստաբանը՝ Լևոն Քոչարյանի երեխաների արձագանքի մասին
25 Օգոստոսի 2026, 14:23
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվել է։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը մանրամասներ է ներկայացրել խուզարկությունից՝ պատմելով այդ ամենին երեխաների արձագանքի մասին։
«Դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել ու ասում էր՝ «էս ի՞նչ են անում էս մարդիկ»։ Երեխաները շփոթված են։ Ինձ համար իրավաչափության տեսանկյունից ԱԱԾ «Ալֆա» ջոկատի ներկայությունն այստեղ բացարձակ արդարացված չէ։ Նույնիսկ մանկահասակ երեխան եկել, ինձ ասում է՝ «բայց ես գիտեմ, որ էս տեսակ ջոկատայինները պետք է ինչ-որ ահաբեկիչների, զինված մարդկանց մոտ գնան, մեր տուն ինչի՞ են եկել»։
Վարույթն իրականացնող մարմինն ասում է, թե իրենք գործողությանը չեն մասնակցել, սակայն նրանց դիմակավորված ներկայությունն ազդեցություն է ունենում երեխաների, հարևանների և բոլորի վրա»,- նշել է փաստաբանը։