ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողին գտել են կախված վիճակում
25 Օգոստոսի 2026, 18:34
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին գտել են կախված վիճակում:
Ըստ կայքի տվյալների՝ մահացածը ծառայությունն իրականացնում էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Նրան սեփական տանը կախված վիճակում հայտնաբերել է հարազատը:
Նշվում է նաև, որ այսօր զինծառայողի հերթապահության օրն էր, և նա պետք է ներկայանար զորամաս: