Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ-ն հերքում է

25 Օգոստոսի 2026, 19:48

Քաղաքականություն

Քիչ առաջ Armlur․am-ը հայտնել էր, որ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։

Ի պատասխան շրջանառվող տեղեկությունների՝ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

«Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,- նշված է հաղորդագրությունում: