Սեդրակ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

26 Օգոստոսի 2026, 10:20

Քաղաքականություն

Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է։ Այս մասին Armenia Sputnik-ին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ենթադրվում է, որ մենախցում է պահվում, երեկոյան այցելելու ենք նրան»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով։ Սահմանափակված է նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ ու երեխաների։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: