Երևանի պնդումները, թե ռուսական կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը․ ՌԴ ԱԳՆ

26 Օգոստոսի 2026, 14:30

Քաղաքականություն

Երևանի այն պնդումները, թե ռուսական կոնցեսիան խոչընդոտում է ՀՀ-ին լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից դառնալու հարցում, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ըստ ԱԳՆ-ի՝ այս հարցի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ ներկայացնել։

Գերատեսչությունից նշել են, որ Արևմուտքը ՀՀ-ից պահանջում է տրանսպորտային ոլորտում վերացնել «ռուսական գործոնը»՝ դրա դիմաց խոստանալով ներդրումներ։

«Արևմտյան երկրները պահանջում են տրանսպորտային ոլորտում վերացնել «ռուսական գործոնը», իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում այնպիսի նախագծերի, որոնց տնտեսական նպատակահարմարությունը դժվար է անգամ տեսնել», — ասել են նախարարությունից։

Հիմա եթերում