Կարեն Սաֆարյանի ընկերությունը Թբիլիսիում գնել է «Biltmore» հյուրանոցը

Գործարար Կարեն Սաֆարյանին պատկանող «AGE S.A.» հոլդինգային ընկերությունը, որը մտնում է «Arins Group»-ի կազմի մեջ, գնել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի «Biltmore» հյուրանոցը։ Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցների՝ «Biltmore Tbilisi»-ի ձեռքբերումը դիտարկվում է որպես զբոսաշրջության ոլորտում ռազմավարական ներդրում և արտացոլում է ընկերության՝ Վրաստանի նկատմամբ երկարաժամկետ հետաքրքրությունը։