Արթուր Միրանյանը դարձել է իսրայելական «Իրոնի Տիբերիաս»-ի ֆուտբոլիստ

27 Օգոստոսի 2026, 12:20

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում։ 30-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես դարձել է «Իրոնի Տիբերիաս» ՖԱ-ի խաղացող։

Նախորդ մրցաշրջանում Միրանյանը հանդես էր գալիս «Բնեյ Սախնին»-ում։ Թիմի կազմում նա Իսրայելի առաջնությունում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ 29 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ։ Հայ հարձակվողի նոր ակումբը մրցաշրջանն ավարտել է երկու հորիզոնականով ավելի բարձր՝ 9-րդ տեղում։

Միրանյանի հաշվին Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 20 հանդիպում կա, որոնցում նա խփել է մեկ գոլ։