Պավել Շաբալինն ու Թամարա Պողոսյանը 7 ամսում ոտքով անցել են Մոսկվայից-Իրկուտսկ ճանապարհը
28 Օգոստոսի 2026, 10:00
Պավել Շաբալինն ու նրա կինը՝ Թամարա Պողոսյանը, հունվարի 19-ին Մոսկվայի Կարմիր հրապարակից սկսել են իրենց երկար ճանապարհը՝ 199 օրում ոտքով հաղթահարելով 5444 կիլոմետր և հասնելով Իրկուտսկի մարզի սահմանին։ Այս մասին հայտնել է է «ԿՊ» լրատվականը։
Նրանց վերջնական նպատակակետը Վլադիվոստոկն է, որին հասնելու համար մնացել է մոտ 4 169 կիլոմետր։
Ամուսինները հրաժարվել են տրանսպորտից և ողջ երթուղին անցել են ոտքով։ Ճանապարհին նրանց աջակցել են տեղի բնակիչները՝ տրամադրելով սնունդ և գիշերելու տեղ։
Պավելն ու Թամարան իրենց արկածների մասին պատմել են սոցիալական ցանցերում՝ հրապարակելով տեսանյութեր ու պատմություններ մարդկանց հետ հանդիպումների և տարբեր քաղաքներ այցելությունների մասին։
Պավելը 33 տարեկան է, Թամարան՝ 31։ Նրանք ամուսնացած են գրեթե մեկ տարի, իսկ արշավի մեջ են արդեն ավելի քան կես տարի։ Կարելի է ասել՝ նրանց մեղրամիսը բավական հեռու է ստանդարտ պատկերացումներից։ Առօրյա կյանքում ամուսիններն աշխատում են խորհրդատվական ոլորտում՝ հեռավար, ինչը նրանց հնարավորություն է տվել ձեռնարկելու նման անսովոր ճամփորդությունը։