Ադելիա Պետրոսյանը նոր մարզիչ ունի
28 Օգոստոսի 2026, 16:00
Հայազգի գեղասահորդուհի, Ռուսաստանի եռակի չեմպիոն, ՌԴ Գրան պրիի եզրափակիչի եռակի հաղթող, ՌԴ առաջնության բրոնզե մեդալակիր և Օլիմպիական խաղերի մասնակից Ադելիա Պետրոսյանը նոր մարզիչ ունի․ նա մարզվելու է Իննա Գոնչարենկոյի գլխավորությամբ։
«Հաստատում եմ, որ սկսել եմ համագործակցել Իննա Գերմանի Գոնչարենկոյի հետ։ Շատ շնորհակալ եմ նրան, որ համաձայնել է օգնել ինձ կարճ ժամկետներում պատրաստվել ստուգողական ելույթներին։ Իմ կարճ ծրագիրը բեմադրել է Անժելիկա Կռիլովան, իսկ ազատ ծրագիրը դեռ մշակման փուլում է։ Ուրախ կլինեմ, եթե այս մրցաշրջանում հանդես գալու հնարավորություն ունենամ»,- հայտնել է Պետրոսյանը։
Իննա Գոնչարենկոն իր հերթին նշել է․
«Ադելիան դիմել է ինձ՝ խնդրելով օգնել ստուգողական ելույթներին նախապատրաստվելու հարցում։ Մի քանի մարզում արդեն անցկացրել ենք, ծրագրերը դեռ բեմադրման փուլում են, սակայն առայժմ դժվար է կանխատեսել, թե հետագայում ինչ ընթացք կունենա մեր համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգողական ելույթները շատ մոտ են։ Չնայած օլիմպիական բարդ տարվան՝ Ադելիան լրջորեն տրամադրված է մրցաշրջանին»։
Ադելիա Պետրոսյանի կարճ ծրագիրը բեմադրել է Անժելիկա Կռիլովան։