Այս գործը նույնիսկ ապացույցների հետազոտման փուլ չպետք է հասնի․ Արա Զոհրաբյան
28 Օգոստոսի 2026, 18:08
Այսօր ականատես եղանք, որ դատավորը նույնպես չցանկացավ քննել Վեհափառի և 6 եպիսկոպոսների դատական գործը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Սա խոսում է այն մասին, որ դատավորները հասկանում են գործի խնդրահարույց լինելը։ Մի կողմից իրենց խիղճն է ու արդարությունը, մյուս կողմից՝ քաղաքական ճնշումը։ Երևի թե այս ճանապարհն են գտել»,- ընդգծել է փաստաբանը։
Արա Զոհրաբյանն իր մտահոգությունն է հայտնել նաև գործի հնարավոր մակագրման վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է մակագրվել այնպիսի դատավորների, որոնց հանրությունը չի վստահում, ինչը խնդիրներ է հարուցելու արդարադատության ակնկալման առումով։
«Մեր հաջորդ քայլն է լինելու միջնորդություն ներկայացնելը, որպեսզի գործը կարճվի հենց այս փուլում։ Այս գործը նույնիսկ ապացույցների հետազոտման ճանապարհ չպետք է անցնի»,- հավելել է փաստաբանը։