«Ակրոն»-ը համաձայնեցրել է «Փյունիկ»-ի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի տրանսֆերը
29 Օգոստոսի 2026, 16:00
«Փյունիկ» ՖԱ-ի և Հայաստանի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը (21 տարեկան) տեղափոխվում է ՌԴ Պրեմիեր լիգան ներկայացնող «Ակրո»-ն։ Այսօր ֆուտբոլիստը կժամանի ակումբի ճամբար՝ բուժզննում անցնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Կառլեն Հովհաննիսյանը «Փյունիկ»-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է 250 հազար եվրո։
Կառլեն Հովհաննիսյանը «Փյունիկ»-ի հիմնական կազմում հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Կիսապաշտպանը Երևանի ակումբի սան է։
ՌԴ առաջնության վեց տուրերից հետո «Ակրոն»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը։