«Յունիսպորտը» նվաճել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր

30 Օգոստոսի 2026, 11:40

Սպորտ

Երևանում ավարտվել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլը։ Վճռորոշ խաղում «Յունիսպորտը» 5:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Վայլիմդորֆի» նկատմամբ։

Վաստակած 9 միավորով հայկական ակումբը զբաղեցրել է E խմբի առաջին հորիզոնականը և ապահովել իր տեղը մրցաշարի հիմնական փուլում։