Բագրատ Սրբազանը մասնակցել է կիրակնօրյա պատարագին
30 Օգոստոսի 2026, 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Գեղարդավանքում մասնակցել է կիրակնօրյա պատարագին։
Պատարագից հետո Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ ուղևորվել է իր բնակության վայր։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին դատարանը փոխել էր Սրբազանի՝ պատարագներին մասնակցելու վայրը. այսուհետ նա ներկա կգտնվի ոչ թե Էջմիածնի, այլ իր բնակության տարածաշրջանում գտնվող Գեղարդավանքի արարողություններին։