Շրջանների մեծ մասում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
31 Օգոստոսի 2026, 09:30
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում օգոստոսի 31-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 27-29, երեկոյան՝ 20-22 աստիճան։