Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ղրղզստան

31 Օգոստոսի 2026, 09:55

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ»,– ասված է կառավարության հաղորդագրությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանը Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: