Փաշինյանն ամեն ինչ անում է ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու համար․ Վիկտոր Լիտովկին

31 Օգոստոսի 2026, 16:50

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական մեկնաբան Վիկտոր Լիտովկինն Alpha News-ին մեկնաբանել է ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս մակարդակը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու համար։

«Դա է նրա նպատակը, նրա քաղաքականության նպատակը, նրա գաղափարախոսության հիմքը։ Այստեղ ամեն ինչ միանշանակ է, և տարօրինակ է, որ ՀՀ-ի բնակչությունը, հայ ժողովուրդը դա չի տեսնում և չի հասկանում։ Որովհետև ապրել իրեն շրջապատող թշնամական պետությունների միջավայրում և չունենալ ՌԴ-ի նման հուսալի պաշտպանություն, որը դարեր շարունակ պաշտպանել է ՀՀ-ին տարբեր թշնամիներից, այստեղ ինձ համար, անկեղծ ասած, դժվար է հավատալ, որ հայ ժողովուրդը կարող է այդքան անհեռատես լինել»,- նշել է փորձագետը։