Հորդառատ անձրևներ են սպասվում. եղանակի տեսություն
01 Սեպտեմբերի 2026, 09:00
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում, հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5–ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանում։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (18-23մ/վրկ)։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +21–ից +23, գիշերը` +15-ից +17 աստիճանի սահմաններում։