Մոսկվայում ձերբակալվել է մետրոյում ուղևորին ծեծի ենթարկած տղամարդը
02 Սեպտեմբերի 2026, 14:35
Մոսկվայում ձերբակալել են մետրոյում ուղևորին ծեծի ենթարկած տղամարդուն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից։
Ըստ տեղեկության՝ «Կիտայ-գորոդ»-ը (Китай-город) կայարան գնացող գնացքում երկու անծանոթ տղամարդկանց միջև վեճ է սկսվել։ Նրանցից մեկը գլխով հարվածել է մյուս տղամարդու դեմքին, ինչից հետո շարունակել է բռունցքներով հարվածել։
Տուժածը դիմել է բժշկական օգնության։ Նրա առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվել։
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 27-ամյա տղամարդուն, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։