Ծնվել է Սարիկ Անդրեասյանի և Լիզա Մորյակի երրորդ երեխան
04 Սեպտեմբերի 2026, 15:10
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, Instagram-ում հայտնել է իրենց երրորդ երեխայի ծննդյան մասին՝ հրապարակելով հուզիչ լուսանկարներ։
«Այն, ինչի մասին մենք կատակում էինք, տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22։34-ին, ծնվեց մեր որդին։ Մենք թերթեցինք օրացույցի էջը և դարձանք բազմազավակ ընտանիք»,- գրել է Մորյակը։
Նա նշել է, որ որդուն Միխայիլ չեն անվանակոչելու, քանի որ նման մտադրություն չեն ունեցել։
«Անունը լինելու է «Է» տառով։ Ամենայն հավանականությամբ՝ Էմիխայիլ։ Ի՞նչ եք կարծում այս անվան մասին»,- գրել է դերասանուհին և հավելել․
«Որդին մեզ երկար չսպասեցրեց․ նա լույս աշխարհ եկավ արագ, կարծես գիտեր, որ այս աշխարհն արդեն պատրաստ է ընդունել իրեն և չէր ցանկանում մեզ ստիպել անգամ մեկ րոպե սպասել։ Նա գեղեցիկ ու նուրբ տղա է։ Նրա դիմագծերում մեր ողջ լռությունն է ու մեր ողջ լույսը։ Նրա դեռ քնկոտ, բայց դեպի հավերժություն բացված աչքերում մենք արդեն կարդացինք այն պատմությունը, որը դեռ պետք է միասին գրենք։ Այժմ մեր ճանապարհը նրա քայլերն են։ Եվ մենք երջանիկ ենք ընթանալ այդ ճանապարհով՝ դանդաղ, նրբորեն, անվերջ»։
Մորյակն ու Անդրեասյանը ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայում: Նրանք ամուսնացել են 2022 թվականին։ 2023 թվականի փետրվարին ծնվել է նրանց առաջին դուստրը՝ Էլիզաբեթը, 2025 թ-ի մայիսի 10-ին՝ Շարլիզը։
Հիշեցնենք, որ սա Անդրեասյանի երկրորդ ամուսնությունն է։ Առաջին կնոջից՝ Ալյոնայից բաժանվել է 2018 թվականին։ Նրանք ունենք երկու երեխա՝ Մարկն ու Մարտինը։