Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով
05 Սեպտեմբերի 2026, 10:12
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 6-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան և արևելյան`2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21/վրկ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով։