Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

05 Սեպտեմբերի 2026, 16:04

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-ին ժամանել են Մոսկվա՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ամերիկացի ներկայացուցիչների հետ լուսանկար է հրապարակել X-ի իր էջում։

«Բարի գալուստ Մոսկվա, խաղաղարարներ՝ Սթիվ Ուիթքոֆ և Ջարեդ Քուշներ»,- գրել է Դմիտրիևը։

Դմիտրիևը դիմավորել է նրանց Մոսկվայի օդանավակայանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Ռուսաստան են մեկնում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նոր առաջարկով։ Մոսկվայից հետո նրանք նախատեսում են այցելել նաև Կիև։