Մարիա Ազիզյանը՝ J60 Burgas պատանեկան թենիսի մրցաշարի հաղթող
05 Սեպտեմբերի 2026, 20:00
15-ամյա հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը դարձել է Բուլղարիայում անցկացված ITF J60 Burgas պատանեկան մրցաշարի հաղթող։
Եզրափակիչում Ազիզյանը լարված պայքարում 6։2, 3։6, 7։6 (7։4) հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Աննա Ներելիին՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։
Մարիան մրցաշարը սկսել է որակավորման փուլից և դրա ընթացքում անընդմեջ վեց հաղթանակ է տարել։ Մինչև եզրափակիչ հասնելը նա հերթականությամբ հաղթել է Բուլղարիան ներկայացնող երեք թենիսիստուհիների, Ուկրաինայի մեկ ներկայացուցիչի և ևս մեկ իտալացի մարզուհու։