16-ամյա անչափահասը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին ու գլխիվայր շրջվել Գեղարքունիքում. կան վիրավորներ
06 Սեպտեմբերի 2026, 19:00
Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ, պարզվում են վթարի հանգամանքները։