Ուժգին քամին Գեղարոտում ավերածությունների պատճառ է դարձել

06 Սեպտեմբերի 2026, 21:00

Հայեր

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով տապալվել են փայտե էլեկտրասյուներ, կոտրվել են գազախողովակներ, քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։