Թրամփը վերահրապարակել է Ուիթքոֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հոդվածը

07 Սեպտեմբերի 2026, 17:30

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում վերահրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հոդվածն՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում իր ունեցած դերը։

«Դիվանագետների սերունդներն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարամյա, դաժան հակամարտություննն անլուծելի էին համարում։ Ամեն ինչ փոխվեց, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձավ իր պաշտոնին։ Թրամփը լուծեց մի խնդիր, որը տասնամյակներ շարունակ փակուղու մեջ էր պահում դիվանագետներին՝ պնդելով գործնական արդյունքների, այլ ոչ թե ձևական գործընթացի վրա։ Այս մոտեցումն արդարացրեց իրեն։

Երկու երկրների առաջնորդները ստորագրեցին երկու պատմական փաստաթուղթ, որոնք կարևոր նշանակություն ունեն իրենց պետությունների պատմության համար։ Առաջինը համատեղ հռչակագիրն է, որը երկու ժողովուրդներին ուղղորդեց դեպի կայուն խաղաղություն, տնտեսական համագործակցություն և հարաբերությունների լիարժեք կարգավորում։

Երկրորդը Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համատեղ առաջադրումն է, որը պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկինում պատերազմող երկրների առաջնորդները համակարգված կերպով առաջադրել են իրենց միջնորդին։

Այսօր Հարավային Կովկասն ավելի անվտանգ, բարգավաճ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը հռետորաբանությունից գերադասեցին արդյունքները»,- գրել է ԱՄՆ նախագահը։