Ցանկանում ենք, որ սահմանային առևտուրը վերսկսվի. Կարսի պատգամավորը՝ Հայաստանի մասին
07 Սեպտեմբերի 2026, 18:00
Թուրք պատգամավորը ցանկանում է Հայաստանի հետ սահմանային առևտուր: Այս մասին հայտնում է Ermeni haber-ը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ֊CHP) Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող «Մետաքսի ճանապարհի կամուրջ» (Անիի պատմական կամուրջ)։ Նա տեղում լրագրողների հետ զրույցում խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին և նշել.
«Ինչպես հայտնի է, Անիի հնագույն քաղաքը 2016-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Հենց մեր դիմաց՝ գետի մյուս կողմում, Հայաստանի տարածքն է։ Իսկ այն կամուրջը, որը տեսնում եք, պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջն է։ Հույս ունենք, որ այն կդառնա «Խաղաղության կամուրջ»։
Ըստ նրա՝ իրենք ցանկանում են, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի առկա խնդիրները հանգուցալուծվեն կայուն խաղաղությամբ, Հայաստանի հետ սահմանային առևտուրը վերսկսվի։
«Մենք՝ Կարսի բնակիչներս, ցանկանում ենք, որ այս ուղղությամբ իրականացվող ջանքերն անպայման դրական արդյունք տան»,- եզրափակել է պատգամավորը։