Եվրահանձնաժողովը խուսափում է առանց վիզայի ռեժիմի ժամկետներ նշելուց, իսկ Փաշինյանը՝ իրականությունից․ Կոնստանտին Կոսաչով
07 Սեպտեմբերի 2026, 23:06
ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման ժամկետների վերաբերյալ Եվրահանձնաժողովի խուսափողական դիրքորոշումն իրեն չի զարմացրել։ Նրա խոսքով՝ Բրյուսելը ավանդաբար պահանջում է առավելագույն զիջումներ թեկնածու երկրներից՝ սահմանափակվելով «փայլուն հեռանկարների» խոստումներով։
Կոսաչովը նշել է, որ Եվրամիության վարքագծի նման գործելաոճը վաղուց հայտնի է․ հասնել երկրների հավատարմությանն ու զիջումներին՝ փոխարենը չտրամադրելով որևէ կոնկրետ երաշխիք։
«Այս իրավիճակում միայն մեկ բան կարելի է անսպասելի համարել՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ նման հավաստիացումներին որևէ հիմքով չապահովված վստահությունը»,- ընդգծել է ռուս սենատորը։
Նա հավելել է, որ եթե խոսքը վստահության մասին չէ, ապա մյուս տարբերակը «անսկզբունքային հաշվարկն» է՝ տարբեր ուժային կենտրոնների, այդ թվում՝ Եվրամիության միջև մրցակցությունն օգտագործելու նպատակով։ Սակայն, Կոսաչովի համոզմամբ, «դա չի հաջողվի»։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը չէր հաստատել մինչև 2029 թվականը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր ներդրման մասին տեղեկությունը, որի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևանում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այդ ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը նույնիսկ չէր հստակեցրել հնարավոր ժամկետները։