Գեղարքունիքի մարզում դպրոցների տնօրեններ են ձերբակալվել կաշառքի գործով
08 Սեպտեմբերի 2026, 10:00
Գեղարքունիքի մարզում ձերբակալվել են մարզպետարանի պաշտոնյա և դպրոցների տնօրեններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ»,- հայտնում են կոմիտեից։
Վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար: