Ավինյանը զայրացավ. մարզային տրանսպորը Երևանում կանգառից կանգառ չպետք է ուղևորներ տեղափոխի

08 Սեպտեմբերի 2026, 11:08

Քաղաքականություն

Մարզային ուղևորափոխադրումների կարգավորումը բացառապես մեր տիրույթում չէ: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անել, որ Երևանի կենտրոնական փողոցներում մարզային տրանսպորտների կայանատեղիները չխանգարեն ընդհանուր երթևեկությանը։

Այդ  պատասխանից հետո միջամտել է Տիգրան Ավինյանը և նշել․

«Հազար ներողություն, հազար ներողություն։ Էս թեմայով շատ կոնկրետ խոսակցություն եմ ունեցել և շատ հստակ հանձնարարական եմ տվել։ Մեր տիրույթում է։ Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով և պարոն Մովսիսյանի բարձրաձայնած հարցը շատ կոնկրետ էր»։

Ավինյանի խոսքով՝ մարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով կարող են ուղևորափոխադրում իրականացնել միայն ավտոկայաններում։

Հիմա եթերում