Սարիկ Անդրեասյանի դուստրը բացահայտել է եղբոր անունը

08 Սեպտեմբերի 2026, 15:15

Հայեր

Ռուսաստանաբնակ հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի դուստրը բացահայտել է նորածին եղբոր անունը։ Նրան անվանել են Էդմոն։

Ռեժիսորի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ որդու անունը սկսվում է «Է» տառով։

«Միաժամանակ այնքան հուզիչ ու քնքուշ է այս պահը․ հանդիպում, որին բոլորը սպասել են 9 ամիս»,- հրապարակմանը կից գրել է նա։