Հոլիվուդյան դերասանը հայերեն դաջվածք է արել՝ հարգանքի տուրք մատուցելով հայկական ծագմանը. լուսանկար

24 Օգոստոսի 2023, 14:20

Հայեր

Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն նոր դաջվածք է արել ձեռքին՝ հարգանքի տուրք մատուցելով իր հայկական ծագմանը:

46-ամյա դերասանը հպարտությամբ ցուցադրել է նոր դաջվածքը: Նրա նախաբազկին գրված է «Հրեշտակ»։

Դաջվածքը խորը նշանակություն ունի Մանգանիելոյի համար, քանի որ Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է։

Դերասանը Գլենդելում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման ժամանակ պատմել է իր նախատատի մասին, որը կարողացել է գոյատեւել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժամանակ, և որի ընթացքում հայերը խոշտանգվել եւ սպանվել են։