Ռուսաստանը Հայաստանից հարաբերություններում հստակություն է ակնկալում․ Մովսես Ղազարյան

09 Սեպտեմբերի 2026, 21:45

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առաջիկայում նախատեսվող բանակցություններին։

«Պուտինի և Փաշինյանի միջև նախատեսվող հանդիպումը, որի հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ, իմ կարծիքով, ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների համար մի քանի կարևոր ասպեկտ ունի։

Առաջինը՝ ռուսական կողմը հայկական կողմից ցանկանում է որոշակի հստակություն ստանալ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Երկրորդը՝ Երևանի կողմից սեփական աշխարհաքաղաքական դիրքավորման ձևավորման մտադրությունների մասին է։ Երևանը նախընտրում է լինել Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի, թե՞ Անկարայի հետ։ Մոսկվան պարզապես ցանկանում է որոշակի հստակություն և պատկերացում ստանալ՝ դրանից ելնելով իր հետագա քայլերը որոշելու համար»,- նշել է քաղաքագետը։