Երկրորդ նախագահին կալանքի տակ են պահում, որ իրենց ռեյտինգը չընկնի․ Քրիստինե Վարդանյան
24 Սեպտեմբերի 2026, 11:44
Քաղաքական ուժի ռեյտինգը չընկնելու համար մարդիկ են ձերբակալվում, կալանավորվում, բանտարկվում, և կապ չունի՝ այնտեղ ինչ է կատարվում՝ արդարադատությո՞ւն, թե՞ ոչ։ Այս մասին «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ իշխող ուժի պատգամավորներից մեկի նախկին հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեպքում դա իշխանության համար անդառնալի իմիջային հարված կլինի և կազդի նրա վարկանիշի վրա, վկայում է այն մասին, որ քաղաքական հաշվարկները կարող են պայմանավորված լինել մարդկանց նկատմամբ իրականացվող քրեական գործընթացների հետ։
«ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ են պահում, որ իրենց ռեյտինգը չընկնի՞։ Այդ խոստովանությունը դրա մասին էր»,- հավելել է նա։