ՔՊ-ն ժամանակ է շահում՝ ինչ-որ տեղ մանևրելու համար․ Ռուբինա Պետրոսյան
24 Սեպտեմբերի 2026, 11:50
«Քաղաքացիական պայմանագիրն» ունի քաղաքական մեծամասնություն, բայց չունի սահմանադրական փոփոխությունների գնալու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Այս մասին «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Պետրոսյանը։
«Բայց քանի որ իրենք շատ հմուտ մանիպուլյատորներ են և շատ հմուտ են շրջանցող ելքեր գտնելու հարցում, այստեղ, վստահաբար, իրենք ժամանակ են շահում, որպեսզի նաև ինչ-որ տեղ մանևր անեն»,- ընդգծել է փաստաբանը։
Ռուբինա Պետրոսյանը նաև նշել է, որ Սահմանադրությունը հստակ սահմանում է՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ պատգամավորների ձայների երկու երրորդը։