Տաթև Բարոյանը պարգևատրվել է օպերային արվեստում ունեցած ձեռքբերումների համար
25 Սեպտեմբերի 2026, 00:20
Սեպտեմբերի 13-ին Նյու Յորքում՝ Մանհեթենում, Unique Fashion Show-ի և Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել ART E$TATE Awards 2026 մրցանակաբաշխությունը։ Միջոցառման հատուկ հյուրն է եղել անվանի սոպրանո Տաթև Բարոյանը։
The ART E$TATE Magazine-ը, գնահատելով երգչուհու ներդրումը օպերային արվեստի զարգացման գործում, նրան շնորհել է Excellence in Operatic Artistry Award հեղինակավոր մրցանակը։
Միջոցառման ընթացքում Տաթև Բարոյանի ելույթը համադրել է դասական օպերան նորաձևության ցուցադրության և ժամանակակից արվեստի տարրերի հետ՝ ընդգծելով նրա ստեղծագործական ոճի յուրահատկությունը։