Հայաստանի շախմատի հավաքականների արդյունքները՝ 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում
24 Սեպտեմբերի 2026, 20:30
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին: Այս խաղափուլից հետո մեր կանանց թիմը 16 հնարավորից վաստակել է 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)։
Միևնույն ժամանակ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։ Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության է հասել Լյուկ վան Վելիի նկատմամբ, իսկ Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Անիշ Գիրիի և Էրվին Լամիի հետ։ 8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։