2023 թվականի սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունը՝ Արցախի բռնագաղթի ամենացավալի էջերից մեկը
25 Սեպտեմբերի 2026, 16:30
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցավ ողբերգական պայթյուն, որը տասնյակ ընտանիքների համար դարձավ Արցախի բռնագաղթի ամենացավալի էջերից մեկը։
Ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո հազարավոր արցախցիներ փորձում էին վառելիք ձեռք բերել՝ Հայաստան բռնագաղթելու նպատակով։ Այդ ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին կամ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան։
Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի և դրան հաջորդած ծանր այրվածքների հետևանքով զոհվել է ավելի քան 218 մարդ։ Նրանցից շատերի ինքնությունը հնարավոր է եղել պարզել միայն ԴՆԹ փորձաքննությունների միջոցով, իսկ որոշ անձինք մինչ օրս համարվում են անհետ կորած։