Փաշինյանը պատրաստվում է Եկեղեցու դեմ պայքարի նոր փուլին․ Տիգրան Քոչարյան

25 Սեպտեմբերի 2026, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի համար արցախցիները երկրորդ տեսակի մարդիկ են, ինչպես Ռուսաստանում ապրող հայերը։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է «Alpha News»-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով արցախահայության հանդեպ ՀՀ վարչապետի վերաբերմունքին։

«Նիկոլ Փաշինյանն ատում է նրանց և կարծում, որ այդ մարդիկ որոշակի հանգամանքներում կարող են իրեն զրկել իշխանությունից։ Այսինքն՝ նրանցից վտանգ է տեսնում»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։

Անդրադառնալով Կառավարության կողմից Եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցին՝ նա նշել է, որ դա վկայում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի նոր էսկալացիայի մասին։

«Սա նշանակում է, որ Փաշինյանը պատրաստվում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի նոր պատերազմական փուլին, որի նպատակն է հեռացնել Կաթողիկոսին, ստեղծել «Հայաստանի Հանրապետության եկեղեցի», այնտեղ կարգել Ռոմանոս Մելիքյանի նման անձնավորության, ապա նրան հռչակել ՀՀ կաթողիկոս»,- ասել է Տիգրան Քոչարյանը։

Հիմա եթերում