Ներկայիս կառավարությունը Թուրքիայի համար լավագույն գործընկերն է․ Մովսես Ղազարյան

25 Սեպտեմբերի 2026, 23:40

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ և միջազգային մեկնաբան Մովսես Ղազարյանը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, միջազգային հարթակներում Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, ինչպես նաև Սփյուռքի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներին։

«Մոսկվայի հետ հարաբերությունների վերափոխման մասին Փաշինյանի արտահայտությունը կարելի է տարբեր կերպ ընկալել։ Մեղմ ասած՝ այն միանշանակ չէ, հատկապես նրա՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և նույնիսկ Ադրբեջանի հանդեպ հավատարմություն ցուցադրելու փորձերի ֆոնին։ Հայտարարությունը երկիմաստ է և այնքան էլ ընկալելի չէ։

Ներկայիս պայմաններում Հայաստանի իշխանություններից պահանջվում է առավելագույն հստակություն։ Ցանկացած հասուն և հետևողական քաղաքական առաջնորդ հենց այս հարցում պետք է պրոֆեսիոնալ լինի։ Ցավոք, մենք դա չենք տեսնում։

Մենք նույնիսկ չենք հասկանում, թե խոսքն ինչի մասին է։ Այո՛, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերափոխվում են, սակայն անհրաժեշտ է հասարակությանը, փորձագետներին և միջազգային գործընկերներին հստակ ներկայացնել, թե կոնկրետ ինչ նկատի ունեն՝ հարաբերությունների վերականգնո՞ւմ և նոր գաղափարնե՞ր, թե՞ այն, ինչը մեզ ամենաքիչն է անհրաժեշտ։ Ավելի քիչ վերացական ձևակերպումներ, ավելի շատ կոնկրետություն․ այս պահին դա չափազանց կարևոր է»,– ընդգծել է քաղաքագետը։

Հիմա եթերում