Հայաստանի ըմբիշները ևս 3 մեդալ են նվաճել Ռիոյում

28 Օգոստոսի 2023, 00:55

Սպորտ

Համաշխարհային դպրոցական Խաղերում Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում։

ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ արծաթե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Ավետիք Թութխալյանը եւ 62 կգ քաշային Մաքսիմ Մկոյանը, 44 կգ քաշային Նարեկ Հակոբքյոխվյանը նվաճել է բրոնզե մեդալ։