ԵԽԽՎ զեկույցն արձանագրել է հունիսի 7-ի ընտրությունների բազմաթիվ խախտումները․ Գոհար Մելոյան
28 Սեպտեմբերի 2026, 17:52
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցը փաստում է, որ հունիսի 7-ին կայացած ընտրություններն անցել են բազմակի խախտումներով։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
Նրա փոխանցմամբ՝ միջազգային կառույցի փաստաթղթում հստակ արձանագրված են ինչպես ընտրովի արդարադատության դրսևորումները, այնպես էլ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը։
Գոհար Մելոյանն ընդգծել է, որ ԵԽԽՎ-ի նման գնահատականներն ընդդիմության հետևողական և ակտիվ աշխատանքի արդյունքն են։
«Այո՛, եվրոպական նման բարձր ատյաններում իրականացվող աշխատանքն արդյունք է տալիս, և մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է այս դրոշակը բարձր պահելը»,- հավելել է նա։