Փաշինյանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ կապերի խզմանը․ Անդրեյ Պերլա
30 Սեպտեմբերի 2026, 23:00
Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականությանը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքական ուղեգիծն ուղղված է Երևանի՝ Մոսկվայից հետագա հեռացմանը։
«Ոչ մի նոր բան չկա նրանում, որ վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կառավարության քաղաքականությունն այժմ ունի միայն մեկ նպատակ՝ հնարավորինս հուսալիորեն հեռացնել Հայաստանին Ռուսաստանից։ Փաշինյանն այս ամենն անում է նույնիսկ ոչ թե ինչ-որ իդեալիստական նկատառումներից ելնելով։ Նա հիմար չէ և, դժվար թե, կարծում է, որ Հայաստանին այդպես ավելի լավ կլինի։ Փաշինյանն այս ամենն անում է իր եվրոպացի հովանավորների ցուցումով՝ համարելով, որ այդ կերպ Ռուսաստանին ավելի վատ կլինի», — ասել է Պերլան։
Ըստ նրա՝ այս քաղաքականության վերջնական նպատակն է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական ուղեգիծը, ինչպես նաև վերանայել Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները։
«Փաշինյանի նպատակն է փակել Մեծամորի ատոմակայանը, կյանքի կոչել այդքան շատ հիշատակվող «Զանգեզուրի միջանցքը» և Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը՝ նպատակ ունենալով վնաս հասցնել Ռուսաստանի և Իրանի միջև առևտրին, և, թերևս, փակել Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանը, որը Փաշինյանը, ենթադրաբար, երազում է փոխարինել ՆԱՏՕ-ի ռազմակայանով։
Պետք է հասկանալ, որ միայն Հայաստանի քաղաքացիները կարող են վերջ դնել այս խելահեղ քաղաքականությանը։ Այս քաղաքականությունը վնաս է հասցնում Ռուսաստանին, սակայն այդ վնասը համեմատաբար փոքր է։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Փաշինյանը լիովին պատրաստ է հայերին հասցնել աղքատության, ինչն, անկասկած, տեղի կունենա ՀՆԱ-ի մոտավորապես կեսի կորստի դեպքում», — հավելել է Պերլան։