Փաշինյանը նպատակաուղղված փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Դենիս Դենիսով
30 Սեպտեմբերի 2026, 21:30
Քաղաքագետ Դենիս Դենիսովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի և Եվրամիության վերաբերյալ հռետորաբանությունը։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը կրում է համակարգային և ռազմավարական բնույթ։
«Մենք գործ ունենք Հայաստանի ղեկավարության, մասնավորապես՝ Փաշինյանի, միանգամայն համակարգված, հստակ և, կարելի է ասել, ռազմավարական դիրքորոշման հետ՝ նրա կողմից հնչեցվող նույնատիպ հայտարարությունների և ձևակերպումների վերաբերյալը», — ասել է Դենիսովը։
Քաղաքագետի կարծիքով՝ միևնույն ժամանակ Եվրամիության կողմից առայժմ չեն հնչել որևէ պաշտոնական առաջարկներ՝ Հայաստանին որպես լիիրավ անդամ միությանը միանալու, կամ այդ գործընթացի վերաբերյալ որևէ կոնկրետ ճանապարհային քարտեզ։
«Չնայած այս հայտարարություններին՝ Եվրամիության կողմից որևէ պաշտոնական մեկնաբանություն, առավել ևս՝ Հայաստանին միության լիիրավ անդամ դառնալու պաշտոնական հրավեր կամ թեկուզ այդ գործընթացի ճանապարհային քարտեզի առաջարկ, չի եղել։ Եվ հենց այստեղ է, իհարկե, արտահայտվում այս իրավիճակի ողջ անհեթեթությունը․ Փաշինյանը նպատակաուղղված հայտարարություններ է անում, որոնք Ռուսաստանում շատ բացասաբար են ընկալվում, և, բնականաբար, փչացնում է երկկողմ հարաբերությունները՝ դրա դիմաց բացարձակապես ոչինչ չստանալով, բացի որոշակի խորհրդանշական կապիտալից։ Սակայն սա աշխարհաքաղաքական, խորհրդանշական ընտրություն է, որն արել է Հայաստանի վարչապետը», — հավելել է Դենիսովը։