Որևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է․ նման հարցի դեպքում տարբեր սցենարներ ենք քննարկում․ Փաշինյան
01 Հոկտեմբերի 2026, 13:00
Այս պահին ռուսական գազի սակագնի հնարավոր թանկացման մասին ազդակներ չկան, հետևաբար հարցի քննարկումն ավելորդ եմ համարում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ լինեն, այդ ժամանակ էլ կքննարկենք: Մտածու՞մ ենք արդյոք, թե ինչպես կառավարենք իրավիճակը: Այո՛, որովհետև դա նորություն չէ»,- հայտարարել է Փաշինյանը՝ պարզաբանելով, որ 2018 թվականից ի վեր ամեն տարի առերեսվում է այս իրավիճակին, քանի որ «հարցերը մշտապես հնչում են»:
Վարչապետի խոսքով՝ դիտարկվում են տարբեր սցենարներ՝ ոչ միայն այս, այլև մյուս հարցերի վերաբերյալ: