Փաշինյանը պատրաստվում է օրենքներ փոխել, որ կարողանա հեռացնել Գարեգին Բ–ին

01 Հոկտեմբերի 2026, 13:45

Քաղաքականություն

Պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որով եկեղեցու բռնազավթումը վերացվի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կտրիճ Ներսիսյանը չի որոշում, համայնքն է որոշում, դա է մեր եկեղեցու ավանդույթը, ոչ թե ԿԳԲ-ի գործակալների միջոցով որոշումներ կայացնելը։ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա, և պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է դրա համար։ Որովհետև ով է ինքը, որ էնտեղ նստի»,- ասել է նա։

Հիմա եթերում